ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը Զելենսկուն չի կարողացել հստակ պատասխաններ տալ օգնության հետ կապված. Bloomberg

Բայդենը Զելենսկուն չի կարողացել հստակ պատասխաններ տալ օգնության հետ կապված. Bloomberg

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ չի կարողացել հստակ պատասխաններ տալ Ուկրաինային լրացուցիչ օգնության և Կիև այցելելու խնդրանքներին՝ հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ իր աղբյուրներին։

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Բայդենի վարչակազմը, «մանրամասն» ուսումնասիրում է Ուկրաինային լրացուցիչ տնտեսական օգնություն տրամադրելու հնարավորությունը, նաև նշել է, որ ԱՄՆ նախագահը դժվար այցելի Կիև՝ այդ երկիրը լքելու ամերիկացիներին ուղղված կոչերի ֆոնին՝ գրում է РИА Новости-ն։

Սպիտակ տունը, սակայն, վստահեցնում է, որ կիրակի մոտ մեկ ժամ տևած Բայդեն-Զելենսկի հեռախոսազրույցի ժամանակ կողմերը պայմանավորվել են շարունակել դիվանագիտական ​​ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով։ ԱՄՆ առաջնորդը զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահին խոստացել է «արագ և վճռական» պատասխան տալ երկրի դեմ հնարավոր ցանկացած ագրեսիային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում