ՆՆարե Ոսկանյան

Ջրառատն ու Կաթնաղբյուրը մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային դպրոցներ կունենան

Ջրառատն ու Կաթնաղբյուրը մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային դպրոցներ կունենան

ՀՀ կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում մոդուլային դպրոցների կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: 

 

Ներկա փուլում երկու դպրոցների պատերը հիմնականում շարված են, ավարտվել են նաև շենքերի բետոնե ծածկերի տեղադրման աշխատանքները:

 

Ջրառատում տանիքը և պատուհանները մասամբ տեղադրվել են, որոշ աշխատանքներ են կատարվել նաև ներսի հատվածում, իսկ Կաթնաղբյուրում ընթացքի մեջ է նախագծով նախատեսված ապաստարանի կառուցման աշխատանքները:
 
Ըստ շինարարների, դպրոցները սահմանված ժամկետում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հանձնվելու են շահագործման: Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես կրթարաններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում