ՄՄարո Թարվերդյան

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանի հետ: Խորհրդարանի ղեկավարը կառավարության նոր անդամին  բեղմնավոր աշխատանք է մաղթել:

Գնահատելով Անահիտ Հակոբյանի կազմակերպչական ջիղը՝ Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ նրան կհաջողվի կրթական համակարգը հասցնել համապատասխան մակարդակի:

Արցախի ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանի իրենից կախվածը այս բարդ ժամանակահատվածում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական համակարգի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Օրենսդիրի ղեկավարն անդրադարձել է ոլորտի առողջացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին:

Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

Նույն օրը ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը հանդիպել է խորհրդարանի ոլորտային հանձնաժողովի անդամների հետ:

Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և նախարարության ոլորտային պատասխանատուները, քննարկվել են կրթությանն առնչվող օրենսդրական նախաձեռնությունները:

Խորհրդարանականները շեշտել են, որ անկախ քաղաքական հայացքներից՝ միակամ են  կրթության զարգացմանն աջակցելու հարցում:

May be an image of 3 people, people sitting, people standing and indoor

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում