ՄՄարիամ Մխիթարյան

Reuters-ը նշել է Պուտինի և Մակրոնի՝ բանակցություններում երկար սեղանի շուրջ նստելու պատճառը

Reuters-ը նշել է Պուտինի և Մակրոնի՝ բանակցություններում երկար սեղանի շուրջ նստելու պատճառը

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը Կրեմլում կայացած բանակցությունների ժամանակ նստել են միմյանցից զգալի հեռավորության վրա, քանի որ Ֆրանսիայի ղեկավարը հրաժարվել է ՊՇՌ թեստ հանձնել կորոնավիրուսի համար՝ նախքան իր ռուս գործընկերոջ հետ հանդիպելը՝ գրում է Reuters-ը:

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Մակրոնին առաջարկվել է ընտրություն կատարել՝ թեստ հանձնել և ավելի կարճ հեռավորության վրա շփվել Պուտինի հետ, կամ հրաժարվել, բայց պահպանել անվտանգ հեռավորություն։

Նշվել է նաև, որ Ռուսաստան թռիչքի նախօրեին Մակրոնը թեստն անցել է Ֆրանսիայում՝ անձնական բժշկի հսկողության ներքո։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ տպավորված է այդ երկար սեղանից, որի շուրջ զրուցել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ «Կյանքումս երբեք այսքան երկար սեղանի շուրջ չեմ նստել»,- խոստովանել է քաղաքական գործիչը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում