ՄՄարիամ Մխիթարյան

«Նորմանդական ձևաչափով» 9-ժամյա բանակցություններն ավարտվել են անարդյունք. Կոզակ

«Նորմանդական ձևաչափով» 9-ժամյա բանակցություններն ավարտվել են անարդյունք. Կոզակ

«Նորմանդական ձևաչափի» ղեկավարների խորհրդականների 9-ժամյա բանակցություններն ավարտվել են անարդյունք, չի հաջողվել հաղթահարել մինսկյան պայմանավորվածությունների մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը՝ հայտնում է ТАСС-ը։

Պաշտոնյան նշել է, որ Ուկրաինան անդրդվելի դիրքորոշում է որդեգրել՝ հրաժարվելով հաղթահարել Դոնբասի հակամարտության հետագա հետկոնֆլիկտային կարգավորման շուրջ տարաձայնությունները։

«Գերմանիայի և Ֆրանսիայի հետ ընդհանուր պատկերացում ունեինք այն մասին, թե ինչպես պետք է հաղթահարել խնդիրները քաղաքական ոլորտում, սակայն Ուկրաինայի դիրքորոշումը անդրդվելի է: Այդ տարածքների հետագա հետկոնֆլիկտային կարգավիճակի հարցերը պետք է լուծվեն Դոնբասի առանձին շրջանների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների և քննարկումների միջոցով։ Սա է առանցքային տարաձայնությունը, որի հարցով Ուկրաինան հրաժարվում է համաձայնության գալ»,- ասել է Կոզակը:

Ուկրաինայի դիրքորոշումը խանգարել է բանակցություններից հետո փաստաթղթի ստորագրմանը։ Կիևը չի համաձայնել քննարկել Դոնբասի կարգավիճակը կոնտակտային խմբի նաև հաջորդ հանդիպմանը: Իսկ դա, ըստ ՌԴ ներկայացուցչի, հաստատում է Ուկրաինայի պատրաստակամությունը՝ ուժային ճանապարհով լուծելու Դոնբասի հակամարտությունը։

Բեռլինում կայացած բանակցությունների արդյունքների հիման վրա, ՌԴ ներկայացուցիչը նշել է Մինսկի բանակցային գործընթացում առաջընթացի պայմանը, որը տեղի չի ունենում արդեն ութ տարի։ Կոզակի խոսքով՝ առաջ շարժվել հնարավոր է միայն բոլոր մասնակիցների՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ֆրանսիայի միասնական դիրքորոշմամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում