Ռուսաստանն ամբողջությամբ չի հրաժարվում Անկարայի միջնորդությամբ Ուկրաինայի հետ բանակցությունների հեռանկարից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ փոխանցում է ТАСС-ը:
«Ուկրաինան դրական է արձագանքել Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու մեր նախաձեռնությանը։ Ռուսաստանը չի փակել դռները նման հանդիպման մասնակցելու հարցում: Սակայն քննարկումները շարունակվում են, այդ թվում՝ ժամկետների վերաբերյալ»,- ասել Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Թուրքիան մտադիր է մոտ ժամանակներս Ռուսաստանի հետ քննարկել Անկարայի մասնակցության հնարավորությունը Կիևի և Մոսկվայի հարաբերություններում լարվածության նվազեցման գործընթացներում:
Չավուշօղլուն քննադատել է Արևմուտքի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա: Նրա խոսքով՝ նման հայտարարությունները կարող են խուճապ առաջացնել երկրում և բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության և արժույթի վրա:
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Անկարան հանդես է գալիս որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր, սակայն իր համար կարևոր է նաև լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ:










