ՄՄարիամ Մխիթարյան

Հայտնի են դարձել Պուտինին ներկայացրած՝ Մակրոնի որոշ առաջարկները. Daily Mail

Հայտնի են դարձել Պուտինին ներկայացրած՝ Մակրոնի որոշ առաջարկները. Daily Mail

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան մի քանի առաջարկ է արել, որոնք համաձայնեցված չեն եղել Փարիզի մյուս գործընկերների հետ։ Այդ մասին հայտնի է դարձել Daily Mail բրիտանական պարբերականին։

Աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարն առաջարկել է Ուկրաինայի համար ապահովել չեզոք կարգավիճակ, ինչը բացառում է  ՆԱՏՕ-ին անդամակցելու այդ երկրի հնարավորությունը։

Ընդ որում, Մակրոնի առաջարկները նախկինում չեն արժանացել Հյուսիսատլանտյան դաշինքում Փարիզի դաշնակիցների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, հավանությանը։ Բրիտանական կառավարությունում թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը Պուտինի հետ բանակցություններից առաջ նույնիսկ չի փորձել խորհրդակցել ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինային չեզոք կարգավիճակի մասին Մակրոնի առաջարկին չի աջակցել ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ Ուկրաինան:

Սակայն Կիևում կայացած հանդիպումից հետո Մակրոնն ասել է, որ տեսնում է Մոսկվայի և Ուկրաինայի միջև բանակցությունների «հնարավորություն» և պատերազմը կանխելու «որոշակի, գործնական լուծումներ»։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Մակրոնի այցը Ռուսաստան «դրական ազդանշան էր, լավ նախաձեռնություն»: «Այն թուլացրեց Ուկրաինայի պատճառով Արևմուտքի և Մոսկվայի միջև ստեղծված լարվածությունը, բայց դա, այնուամենայնիվ, «հրաշք» չէր»,- ասել է Ժոզեպ Բորելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում