ՄՄարիամ Մխիթարյան

Ես եմ ստիպել Լուկաշենկոյին չճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան. Սաակաշվիլի

Ես եմ ստիպել Լուկաշենկոյին չճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան. Սաակաշվիլի

Թբիլիսիում կայացած դատական ​​նիստի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքն է ստիպել Լուկաշենկոյին չճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, գրում է EADaily-ն:

«Ես Լոնդոնում չորս գաղտնի հանդիպում եմ ունեցել Լուկաշենկոյի հետ։ Դա գաղտնի դիվանագիտություն էր։ Այն, որ Լուկաշենկոն դեռ չի ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, Լոնդոն կատարած իմ այցերի արդյունքն է»,- ասել է Սաակաշվիլին։

Բացի այդ, դատական նիստի ժամանակ ամբաստանյալը խլել է Ուկրաինայի դրոշը և երգել այդ երկրի օրհներգը։ Երաժշտությանը միացել է նրա փաստաբանը:

Վրաստանի նախկին նախագահն անհիմն է համարում պետական ​​միջոցների յուրացման համար իրեն ներկայացված մեղադրանքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում