Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը խոստացել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Եվրոպայի փոխարեն գազի այլ գնորդներ կգտնի, եթե «Հյուսիսային հոսք 2» գազատարը չգործարկվի։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։
Չիժովը նշել է, որ գազատարի երկրորդ գծի գործարկումն առաջին հերթին անհրաժեշտ է եվրոպացի սպառողներին։ «Մենք կգտնենք, թե որտեղ և ինչպես վաճառենք գազը, եթե, ենթադրենք, «Հյուսիսային հոսք 2»-ը չի լինի»,- ասել է ԵՄ մշտական ներկայացուցիչը։
Ըստ նրա, գազատարի սերտիֆիկացման ընթացակարգում «նորից հայտնվում են աշխարհաքաղաքական պահեր»։ Չիժովի կարծիքով՝ Եվրահանձնաժողովը կերկարաձգի իր եզրակացության հրապարակման ժամկետն առավելագույնը չորս ամսով, և, այդպիսով, գազատարի սերտիֆիկացումը տեղի կունենա հուլիսից ոչ շուտ։
Դիվանագետը, միաժամանակ, հավանական է համարել «Հյուսիսային հոսք 2»-ի վերջնական հավաստագրումը։










