ՎՎարդուհի Հարությունյան

Բելառուսում սահմանափակել են հանրաքվեի տապալման կոչ անող կայքերի հասանելիությունը

Բելառուսում սահմանափակել են հանրաքվեի տապալման կոչ անող կայքերի հասանելիությունը

Բելառուսաում սահմանափակվել է այն կայքերի հասանելիությունը, որոնք կոչ են անում սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ առաջիկա հանրաքվեի ժամանակ փչացնել քվեաթերթիկները: Այդ մասին հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազությունը:

«Պարզվել է, որ այդ ռեսուրսներում զետեղվել են 2022 թ. փետրվարին Բելառուսում սպասվող հանրաքվեի մասին ոչ հավաստի տեղեկություններ, քվեարկության ժամանակ քվեաթերթիկների վնասման կոչեր»,- ասված է գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բելառուսում սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու շուրջ հանրաքվեն նշանակված է փետրվարի 27-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում