ՎՎարդուհի Հարությունյան

Չինաստանը դատապարտել է ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը

Չինաստանը դատապարտել է ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը

ՆԱՏՕ-ն Սառը պատերազմի մնացորդ է և աշխարհի խոշորագույն ռազմական դաշինքը։ Սառը պատերազմի ավարտից երեսուն տարի անց ՆԱՏՕ-ն շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը և գործողությունների շրջանակը, մասնակցում է բլոկային քաղաքականությանը և առճակատմանը: Դա չի նպաստում գլոբալ անվտանգությանը և կայունությանը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական Միությունում Չինաստանի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

«Չինաստանը կարծում է, որ տարածաշրջանային անվտանգությունը չպետք է երաշխավորվի ռազմական դաշինքների ամրապնդմամբ կամ ընդլայնմամբ։ Մենք կոչ ենք անում ՆԱՏՕ-ին հրաժարվել Սառը պատերազմի մտածելակերպից և գաղափարական կողմնակալությունից, հարգել այլ երկրների ինքնիշխանությունը, անվտանգությունը, շահերը, ինչպես նաև քաղաքակրթությունների, պատմության և մշակույթի բազմազանությունը»,- նշված է ծառայության հաղորդագրության մեջ:

Չինաստանը ՆԱՏՕ-ին հորդորել է անել ավելին՝ երկրների միջև փոխվստահության ամրապնդման և տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման համար:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն դատապարտել էր Պեկինում Չինաստանի և Ռուսաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը՝ նշելով, որ այն պարունակում է «պաշտպանական միությունների վերաբերյալ ինքնիշխան երկրների՝ ինքնուրույն ընտրություն կատարելու իրավունքը ժխտելու փորձ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում