ՄՄարիամ Մխիթարյան

Պեսկովն արձագանքել է Լուկաշենկոյի մեղադրանքներին

Պեսկովն արձագանքել է Լուկաշենկոյի մեղադրանքներին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, ըստ որի նա նախատեսել է Ռուսաստանին հանձնել փաստաթուղթ՝ ռուսական բիզնեսի կողմից բելառուսական ընդդիմության ֆինանսավորման վերաբերյալ, գրում է РИА Новости-ն: Պեսկովը նշել է, որ ստանալուն պես փաստաթուղթը կփոխանցի նախագահ Պուտինին:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասել էր, որ պատրաստվում է փաստաթուղթ հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում նշվելու է, որ բելառուսական ընդդիմությանը ֆինանսավորում են ռուս գործարարները, «որոնք մասնակցում են ՌԴ նախագահի հետ ընդունելություններին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում