ՄՄարիամ Մխիթարյան

Թալիբները համաձայն չեն Աֆղանստանում ահաբեկիչների ակտիվության վերաբերյալ ՄԱԿ-ի եզրակացություններին

Թալիբները համաձայն չեն Աֆղանստանում ահաբեկիչների ակտիվության վերաբերյալ ՄԱԿ-ի եզրակացություններին

Արմատական ​​«Թալիբան» շարժումը մերժել է ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությունները, որոնց համաձայն Աֆղանստանում ակտիվացել են ահաբեկչական խմբավորումները, հայտնում է ТАСС-ը:

Աֆղանստանի կառավարությունը հայտարարել է, որ ՄԱԿ-ի փորձագետները չեն տրամադրում իրենց եզրակացությունները հաստատող ապացույցներ և փաստաթղթեր, մինչդեռ «Իսլամական էմիրությունը (թալիբներն այդպես են կոչում իրենց պետությունը) կատարել է Դոհայի համաձայնագրերով նախատեսված իր պարտավորությունները և թույլ չի տալիս որևէ մեկին աֆղանական հողն օգտագործել՝ այլ երկրի համար վտանգ ներկայացնելու համար»:

Բացի այդ, թալիբները պնդում են, որ «դրական դեր են խաղում Աֆղանստանի, տարածաշրջանի և աշխարհի անվտանգության ու կայունության ապահովման գործում», ուստի «մյուս կողմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, պետք է գիտակցեն այդ փաստերը և համապատասխան հայտարարություններ անեն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում