ՄՄարիամ Մխիթարյան

Ճապոնիան չի հրաժարվում Հարավկուրիլյան չորս կղզու նկատմամբ իր իրավունքներից

Ճապոնիան չի հրաժարվում Հարավկուրիլյան չորս կղզու նկատմամբ իր իրավունքներից

Փետրվարի 7-ին Ճապոնիան նշում է Հյուսիսային տարածքների օրը: Այդպես է Ճապոնիան անվանում Հարավային Կուրիլների չորս կղզիները, որոնց պատկանելության հարցը ռուս-ճապոնական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների հիմնական թեման է, գրում է ТАСС-ը:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ մտադիր է խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ հիմնված նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների վրա, և ցավում է, որ այդ հարցը դեռ չի լուծվել։

Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով խաղաղության համաձայնագիր մշակելու հարցով։ Դրա գլխավոր խոչընդոտը Կուրիլների հարավային մասի նկատմամբ իրավունքների հարցում անհամաձայնությունն է։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ կղզեխումբն ընդգրկվեց Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի խումբ փոքր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը։ ՌԴ ԱԳՆ-ն էլ բազմիցս ընդգծել է, որ համապատասխան միջազգային իրավական ձևակերպման՝ այդ տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը կասկածից վեր է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում