ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնը մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայի իրավիճակը

Մակրոնը մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայի իրավիճակը

Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու: Մակրոնը մտադիր է առաջին հերթին քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը, գրում է BBC-ն։

Պուտինի հետ հանդիպման նախօրեին Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Սպիտակ տունը հայտնել է, որ «նախագահները քննարկել են դիվանագիտության և զսպման քայլերը՝ ի պատասխան Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական ներուժի կուտակման ու վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

Journal du Dimanche ֆրանսիական հրատարակության հետ հարցազրույցում Մակրոնը խոսել է Մոսկվա իր այցի նպատակի մասին։ Նրա կարծիքով՝ Արևմուտքը կարող է գործարք կնքել Մոսկվայի հետ, որը կկանխի ռազմական հակամարտությունը։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի գործողություններն ուղղված են «ոչ թե Ուկրաինայի դեմ, այլ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ կանոնների հստակեցմանը»։ «Մենք պետք է պաշտպանենք մեր եվրոպացի եղբայրներին՝ առաջարկելով նոր հավասարակշռություն, որը կպահպանի նրանց ինքնիշխանությունն ու խաղաղությունը,- ասել է Մակրոնը: - Դա պետք է արվի Ռուսաստանի հանդեպ հարգանքով և այս մեծ ազգի ու մեծ երկրի ժամանակակից խնդիրների ըմբռնմամբ»:

Նա չի հստակեցրել, թե Մոսկվայի նկատմամբ ինչ քայլեր կարող են շոշափվել, բայց միաժամանակ շեշտել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը չի կարող քննարկման թեմա լինել։

Երեքշաբթի Մակրոնը կմեկնի Կիև։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում