ԼԼիլիթ Գասպարյան

Տեղեկությունները կեղծ են. Արցախի ՊԲ-ն՝ Ղափանլուի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ ադրբեջանական կողմի լուրերի մասին

Տեղեկությունները կեղծ են. Արցախի ՊԲ-ն՝ Ղափանլուի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ ադրբեջանական կողմի լուրերի մասին

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել  ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:

Իրականում, նշված հատվածում  հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում