ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունն Ադրբեջանին առաջարկել է օգտագործել իր գազի պահեստարանները

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունն Ադրբեջանին առաջարկել է օգտագործել իր գազի պահեստարանները

Ուկրաինայի գազի ստորգետնյա պահեստարանների օգտագործումը «Հարավային գազային միջանցքի» շահագործման ժամանակ կօգնի ամրապնդելու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը՝ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Յարոսլավ Դեմչենկովը, փոխանցում է РИА Новости-ն:

««Հարավային գազային միջանցքն» էական բեկում է եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ուկրաինայում գազի հսկայական ստորգետնյա պահեստարանների օգտագործումը կարող է օգնել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների հարցում և ամրապնդել տարածաշրջան բնական գազի մատակարարման հուսալիությունը»,- ասել է Դեմչենկովը:

Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել էր, որ «Հարավային գազային միջանցքը» կարող է տարանցում ապահովել մեծ թվով երկրների համար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում