ՎՎարդուհի Հարությունյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վեց երկրներ չեն միացել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությանը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վեց երկրներ չեն միացել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությանը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վեց երկրներ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Մեքսիկան, Գանան և Գաբոնը, չեն միացել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած հայտարարությանը: Հայտարարությունը հրապարակել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Փակ խորհրդակցության արդյունքներով համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Ճապոնիան, Նորվեգիան, ԱՄԷ-ն, Ալբանիան և Բրազիլիան։

«Հունվարի 30-ին ԿԺԴՀ-ից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հերթական լուրջ խախտումն է: Այն ուղղված էր տարածաշրջանի հետագա ապակայունացմանը։ Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ ապօրինի գործողությունները»,- ասված է հայտարարության տեքստում:

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը կոչ է արել Միացյալ Նահանգներին ավելի ճկուն լինել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում:

«ԱՄՆ-ը պետք է առաջարկի ավելի գրավիչ, ավելի գործնական և ճկուն մոտեցումներ, քաղաքականություն ու գործողություններ, որոնք հաշվի են առնում նաև ԿԺԴՀ-ի շահերը»,- դիվանագետի խոսքն է մեջբերել Reuters-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում