ՄՄարիամ Մխիթարյան

«Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ, միասին». Պեկինում կայացել է Օլիմպիական խաղերի բացումը

«Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ, միասին». Պեկինում կայացել է Օլիմպիական խաղերի բացումը

Պեկինում ավարտվել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Խաղերը, որոնք համարվում են վերջին տասնամյակների ամենահակասականը, գրում է BBC-ն։ Բացի խիստ կորոնավիրուսային սահմանափակումներից, առաջիկա մրցումները կանցկացվեն քաղաքական լարվածության պայմաններում:

Բացման արարողությունը տեղի է ունեցել Պեկինի ազգային մարզադաշտում, որը հայտնի է որպես «Թռչնաբույն» և ունի 80000 հանդիսատեղ։ Նույն մարզադաշտը կենտրոնական հարթակ էր նաև 2008 թվականի ամառային խաղերի ժամանակ։

Համավարակի պատճառով մրցույթների ժամանակ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն միայն 30 տոկոսով։ Չինաստանի իշխանությունները հրաժարվել են խաղերի տոմսերի բաց վաճառքից:

Օլիմպիական խաղերի բացման արարողությունն անցկացվել է «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ, միասին» կարգախոսի ներքո։ Մարզադաշտի վերևում տեղի է ունեցել տոնական հրավառություն՝ օղակների տարբերանշանով։

Խաղերի պաշտոնական բացման մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Արարողությանը մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Կանադայի ղեկավարները Չինաստանին դիվանագիտական ​​բոյկոտ են հայտարարել՝ ույղուրների  հարցի պատճառով։ Սակայն այդ պետությունների մարզիկները կմասնակցեն խաղերին։

Covid-19-ի տարածման ռիսկը նվազագույնի հասցնելու համար Չինաստանը մշակել է այսպես կոչված «պղպջակների» համակարգ։ Յուրաքանչյուր ոք, ով ժամանել է Օլիմպիադային, կարող է տեղաշարժվել միայն «փակ շրջանակի» սահմաններում՝ օդանավակայաններ, մրցումների և մարզումների վայրեր, ինչպես նաև օլիմպիական ավաններ։

Հազարավոր մարզիկներ, կամավորներ և խաղերի շարքային աշխատակիցներ ամեն օր պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն և  դիմակ կրեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում