ՄՄարիամ Մխիթարյան

Պեսկովը չի ընդունել ամերիկյան մեղադրանքները El País թերթի արտահոսքի հարցով

Պեսկովը չի ընդունել ամերիկյան մեղադրանքները El País թերթի արտահոսքի հարցով

Կրեմլը բացասաբար է վերաբերվում ամերիկյան կողմի հայտարարություններին, թե իբր Ռուսաստանն է հրապարակել ԱՄՆ պատասխանն անվտանգության երաշխիքների առաջարկություններին, ըստ РИА Новости-ի՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն էլ կոչ է արել ամերիկյան կողմին հրաժարվել Մոսկվայի մասին դավադրության տեսություններից և կենտրոնանալ աշխատանքի վրա, գրում է РИА Новости-ն։

«Մենք կոչ ենք անում Վաշինգտոնին հրաժարվել քարոզչությունից և լուրջ աշխատանք տանել եվրոպական անվտանգության ամրապնդման համար»,- եզրափակել են ռուս դիվանագետները։

Ավելի վաղ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ հաստատել էր անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանների իսկությունը, որոնք արտահոսել էին իսպանական El País թերթ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը պնդել է, որ Մոսկվան է միտումնավոր արտահոսք կազմակերպել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում