ՄՄարիամ Մխիթարյան

Պետքարտուղարությունը հրաժարվել է ապացույցներ տրամադրել Ուկրաինայի մասին Ռուսաստանի ենթադրյալ կեղծ տեսահոլովակի վերաբերյալ

Պետքարտուղարությունը հրաժարվել է ապացույցներ տրամադրել Ուկրաինայի մասին Ռուսաստանի ենթադրյալ կեղծ տեսահոլովակի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հրաժարվել է ապացույցներ տրամադրել կամ որևէ այլ տեղեկություն հրապարակել Ռուսաստանի ենթադրյալ կեղծ տեսահոլովակի մասին, որը Մոսկվան իբր պետք է օգտագործի որպես Ուկրաինա «ներխուժման» պատրվակ։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը:

«Կեղծիքի մասին տեղեկատվությունը ներկայացրել է հետախուզությունը, և ես չեմ բացահայտի, թե կոնկրետ ինչ կա մեր տրամադրության տակ»,- ասել է Փրայսը` պատասխանելով լրագրողի խնդրանքին` բացատրել, թե ինչի վրա են հիմնված նման պնդումները:

ԱՄՆ  պետքարտուղարության խոսնակն Ուկրաինայի վրա հարձակման կեղծ տեսագրության մասին ապացույցներ պահանջող լրագրողներին առաջարկել է պարզապես հավատալ ԱՄՆ կառավարության խոսքին։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում