ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը Պարսից ծոցի երկրներից առաջինը Բահրեյնի հետ ստորագրել է պաշտպանության ոլորտի համաձայնագիր

Իսրայելը Պարսից ծոցի երկրներից առաջինը Բահրեյնի հետ ստորագրել է պաշտպանության ոլորտի համաձայնագիր

Հինգշաբթի Իսրայելը պաշտպանության ոլորտի համաձայնագիր է ստորագրել Բահրեյնի հետ՝ առաջին նման փաստաթուղթը Պարսից ծոցի երկրների հետ՝ ավելի քան մեկ տարի առաջ Մանամայի և Աբու Դաբիի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, գրում է AlArabiya-ն:

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Բահրեյն կատարած առաջին այցի ժամանակ ասել է, որ փոխըմբռնման հուշագիրը ներառում է հետախուզություն, գնումներ և համատեղ ուսուցում: Նա վստահեցրել է, որ համաձայնագիրը երկրների հարաբերությունները կհասցնի «նոր բարձունքների»:

Բահրեյնը և ԱՄԷ-ն Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել են 2020 թվականի սեպտեմբերին ԱՄՆ միջնորդությամբ կնքված Աբրահամի համաձայնագրերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում