ՄՄարիամ Մխիթարյան

Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին

Վլադիմիր  Պուտինը ժամանել է Պեկին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա այցով ժամանել է Պեկին, որտեղ բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և կմասնակցի Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, գրում է Interfax-ը։

Կրեմլը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների միջև բանակցությունները լինելու են լիարժեք՝ չնայած չինական կողմի հաստատած կորոնավիրուսային սահմանափակումներին։ Այդ առիթով Պուտինին Պեկինում ուղեկցում է փոքր պատվիրակություն, որը, ինչպես նշել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, սովորական ժամանակ կրկնակի մեծ կլիներ։

Նախատեսվում է, որ բանակցություններից և համատեղ ճաշից հետո ՌԴ  և Չինաստանի նախագահները կմասնակցեն Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։

Ռուս-չինական գագաթնաժողովի ժամանակ կստորագրվեն 10-ից ավելի միջկառավարական ու կորպորատիվ փաստաթղթեր, հանդիպման արդյունքների վերաբերյալ պետությունների ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով նախագահ Պուտինը չի նախատեսում Պեկինում հանդիպել Օլիմպիական խաղերի բացմանը ժամանող այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, թեև նրանցից ոմանք, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, նման ցանկություն են հայտնել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում