ՎՎարդուհի Հարությունյան

Մինսկը Կիևին բողոքի նոտա է հղել հետախուզական անօդաչու սարքի գործարկման պատճառով

Մինսկը Կիևին բողոքի նոտա է հղել հետախուզական անօդաչու սարքի գործարկման պատճառով

Մինսկը Կիևին բողոք է հայտնել հետախուզական անօդաչու սարքի գործարկման պատճառով՝ հայտնել են Բելառուսի արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

«2022 թ. փետրվարի 3-ին ԱԳՆ է կանչվել Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը, որին վճռական բողոք է ներկայացվել Ուկրաինայից Բելառուսի տարածք անօդաչու թռչող սարքի նպատակային գործարկման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ հունվարի 24-ին ուկրաինական անօդաչու սարքը հատել է Բելառուսի սահմանը՝ Բրեստի զորափորձարանի վրա հետախուզական գործողություն ծավալելու նպատակով, և հարկադրաբար իջեցվել է: Բելառուսական կողմը պահանջել է հետագայում նման գործողություններ թույլ չտալ:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն «հերթական սադրանք» է որակել Բելառուսի հայտարարությունը՝ նշելով, որ Կիևն անօդաչու թռչող սարք չի գործարկել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում