ՎՎարդուհի Հարությունյան

Անկարան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Թուրքիայի ԱԳՆ

Անկարան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան վերահաստատում է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա զարգացման հանձնառությունը։ Այդ մասին ասված է Անկարայի և Կիևի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։

«Թուրքիան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- նշված է հղորդակցության մեջ: Թուրքիայի արտաքին գերատեսչությունը կրկին հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին և հանդես է գալիս Դոնբասում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման օգտին՝ միջազգային իրավունքին համապատասխան:

Նշվում է, որ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 10-րդ նիստի անցկացումը, որը տեղի կունենա այսօր Կիևում՝ Թուրքիայի նախագահի մասնակցությամբ, կնպաստի երկկողմ համագործակցության ոլորտների ընդլայնմանն ու խորացմանը:

«Ղրիմի թաթարների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերը, որոնք բարեկամության և համագործակցության կամուրջ են Ուկրաինայի և Թուրքիայի միջև, ավելի են ամրապնդում թուրք-ուկրաինական հարաբերությունները»,- ընդգծել են Թուրքիայի ԱԳՆ-ում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 3-ին կայցելի Ուկրաինա: Ակնկալվում է, որ կողմերը մի շարք համաձայնագրեր կստորագրեն: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն ու Անկարան ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն:

Էրդողանն Ուկրաինայի ղեկավարության հետ կքննարկի նաև Կիևի և Մոսկվայի միջև լարվածությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում