Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը համատեղ հռչակագիր են ստորագրել

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը ստորագրել են Համատեղ հռչակագիր ԵՄ արևելյան գործընկեր պետությունների հետ 2022֊2024թթ. Ավստրիական զարգացման համագործակցության շրջանակային ռազմավարության մասին:












