ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվայի արձագանքը El Pais թերթի հրապարակմանը

Մոսկվայի արձագանքը El Pais թերթի հրապարակմանը

Կրեմլը չի ​​մեկնաբանել մամուլում հայտնված՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները Ռուսաստանի անվտանգության երաշխիքներին:

«Մենք ոչինչ չենք հրապարակել, և ես չեմ ուզում այդ հրապարակումը մեկնաբանել: Դուք պետք է դիմեք թերթին կամ Իսպանիայի ղեկավարությանը, համենայն դեպս՝ ոչ մեզ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը:

РИА Новости-ի հետ հարցազրույցում ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է El Pais իսպանական հրատարակության նյութերի իսկությունը։

ՌԴ ԱԳՆ-ն ամերիկյան կողմի հայեցողությանն է թողել մամուլում Մոսկվայի առաջարկություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանների հրապարակման մեկնաբանությունը։

«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին դիվանագիտական ​​և կառուցողական չէ, Մոսկվայի առանցքային դիրքորոշումներն այնտեղ անտեսվում են»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովը։

«Ընդհանուր առմամբ, պատասխանը լկտի է, Ռուսաստանի հասցեին չափազանց շատ մեղադրանքներ կան: Աշխարհում առկա բոլոր խնդիրները, որոնք առաջացրել են ԱՄՆ և նրա դաշնակիցները, բարդվել են Ռուսաստանի վրա»,- հայտարարել է Նիկոնովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում