ՄՄարիամ Մխիթարյան

El Pais թերթը հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները Ռուսաստանի անվտանգության առաջարկներին

El Pais թերթը հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները Ռուսաստանի անվտանգության առաջարկներին

Իսպանական El Pais թերթը չորեքշաբթի հրապարակել է փաստաթուղթ, որը պարունակում է ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի պատասխանը Ռուսաստանի անվտանգության առաջարկներին, գրում է Interfax-ը։

ՆԱՏՕ-ի պատասխանը բաղկացած է չորս էջից, ԱՄՆ պատասխանը՝ հինգ էջից: Դրանք պարունակում են Դաշինքի՝ բազմիցս հնչած առաջարկները, ինչպիսիք են Բրյուսելում և Մոսկվայում գրասենյակների վերաբացումը՝ երկխոսությունը հեշտացնելու համար, գոյություն ունեցող ռազմական հաղորդակցության ուղիների լիարժեք օգտագործումը՝ թափանցիկությունը խթանելու և ռիսկերը նվազեցնելու համար, աշխատանքը Ռուսաստանի առաջարկի ուղղությամբ՝ ստեղծել հեռախոսային թեժ գիծ «հրատապ շփումներին աջակցելու համար»:

Միաժամանակ, չեն ընդունվել դեպի արևելք ՆԱՏՕ-ն չընդլայնելու, Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային սպառազինությունների համակարգերի տեղակայումից հրաժարվելու, ինչպես նաև Եվրոպայում Դաշինքի ռազմական ենթակառուցվածքը 1997 թվականի վիճակին վերադարձնելու պահանջները։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Վաշինգտոնն անտեսել է Մոսկվայի առաջնահերթ մտահոգություններն անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

Վաշինգտոնի պատասխանում ասվում է նաև, որ Ռուսաստանի ռազմական ուժերի հետագա կուտակումը կամ Ուկրաինայի դեմ ագրեսիան կհանգեցնի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից համապատասխան քայլերի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում