ՄՄարիամ Մխիթարյան

Աֆղանստանում 2 կին պաշտոն է ստացել

Աֆղանստանում 2 կին պաշտոն է ստացել

«Թալիբան» արմատական ​​շարժումն Աֆղանստանում իշխանության գալուց հետո առաջին անգամ հայտարարել է երկրում ղեկավար պաշտոններում կանանց նշանակման մասին՝ հայտնում է ТАСС-ը։

«Ժամանակավոր կաբինետի ղեկավարի հրամանով դոկտոր Մալալայ Ռահիմը նշանակվել է Քաբուլի «Մալալայ» մասնագիտացված ծննդատան տնօրեն, որն իր տեսակի մեջ միակ մանկաբարձական-գինեկոլոգիական հաստատությունն է Աֆղանստանում: Բարձրագույն կրթության նախարարության առաջարկությամբ և վարչապետի հավանությամբ ժամանակավոր կառավարությունում բժիշկ Արիանը նշանակվել է Շահրարի գինեկոլոգիական կլինիկայի տնօրեն»,- ասված է կառավարության հաղորդագրությունում։

Այս նշանակումներին նախորդել են արմատականների բազմաթիվ հանդիպումները մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ժամանակ, մասնավորապես, բարձրացվել է կանանց մասնակցության հարցը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում