ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների օգնականները քննարկել են Ռուսաստանի հետ համագործակցությունը Ուկրաինայի հարցով

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների օգնականները քննարկել են Ռուսաստանի հետ համագործակցությունը Ուկրաինայի հարցով

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ: Կողմերը քննարկել են Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​համագործակցությունը, ինչպես նաև «Ուկրաինայի դեմ ռուսական ենթադրյալ ագրեսիան զսպելու համատեղ ջանքերը»։ Այդ մասին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց Վաշինգտոնին և ՆԱՏՕ-ին փոխանցած անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները: Ի թիվս այլ կետերի՝ ԱՄՆ-ից և դաշինքի անդամներից Կրեմլը սպասում է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման, այդ թվում՝ Ուկրաինային դաշինք ընդունելու մերժում, ինչպես նաև լուրջ հարձակողական սպառազինությունների, մասնավորապես՝ միջուկային զենքի տեղակայման սահմանափակումներ: Արդեն անցկացվել է տարբեր ձևաչափերով խորհրդակցությունների մի քանի փուլ, սակայն համաձայնությունների մասին դեռևս չի հայտարարվել։

Սալիվանն ու Քալընն անդրադարձել են նաև «տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- հայտնում է ТАСС-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում