ՎՎարդուհի Հարությունյան

ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է

ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահի հրավերով Հայաստանի Ազգային Ժողովի Հայաստան֊Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով գտնվում է Լյուքսեմբուրգում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

 

«Այսօր պատվիրակության ղեկավար Սոնա Ղազարյանի, բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանի, Ծովինար Վարդանյանի և Նիդերլանդներում ու Լյուքսեմբուրգում ՀՀ արտաքին և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ հանդիպումներ ունեցանք խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենի, Արտաքին և եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենի և հանձնաժողովի՝ բոլոր խմբակցությունները ներկայացնող անդամների հետ։
 

Քննարկեցինք երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը առնչվող մի շարք հարցեր։ Անխտիր բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հարցում։

 

Այս մոտեցումը ամրագրված է նաև Լյուքսեմբուրգի խորհրդարանի ընդունած երեք բանաձևերում, որոնցից վերջինում խորհրդարանն առաջարկել էր կառավարությանը թույլ չտալ խորացնել ԵՄ֊Ադրբեջան հարաբերությունները (խոսքը վերաբերում է ԵՄ֊Ադրբեջան նոր երկկողմ համաձայնագրին, որն այդպես էլ չստորագրվեց) այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց»,- հայտնել է Արման Եղոյանը։
 
Возможно, это изображение (6 человек, люди сидят, люди стоят и в помещении)
 
Возможно, это изображение (6 человек, люди сидят и люди стоят)
 
Возможно, это изображение (5 человек, люди стоят и на открытом воздухе)

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում