ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանը դեռ չի պատասխանել ԱՄՆ-ին անվտանգության երաշխիքների վերաբերյալ. Պեսկով

Ռուսաստանը դեռ չի պատասխանել ԱՄՆ-ին անվտանգության երաշխիքների վերաբերյալ. Պեսկով

Մոսկվայի գրավոր պատասխանը Վաշինգտոնին ամենակարևոր թեմայով՝ անվտանգության երաշխիքների հարցով, դեռևս պատրաստվում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարության պնդումն այն մասին, որ Վաշինգտոնն արդեն ստացել է Մոսկվայի պատասխանը:

Պեսկովի խոսքով՝ շփոթմունք է եղել. Մոսկվան իր դատողություններն է ներկայացրել Վաշինգտոնին այլ խնդիրների վերաբերյալ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հույս էր հայտնել, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 1-ին հեռախոսազրույցի ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կփոխանցի Մոսկվայի արձագանքը: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտնել էին, որ գրավոր պատասխանն արդեն ուղարկվել է, սակայն ավելի ուշ ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն դա հերքել էր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում