Քաղաքացիական պաշտպանության հենակետեր Տավուշում

Քաղաքացիական պաշտպանության հենակետեր Տավուշում

Տավուշի Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարիգյուղ, Բերդավան և Կոթի սահմանամերձ գյուղերում բացվել են քաղաքացիական պաշտպանության հենակետեր: Դրանք ապահովելու են սահմանամերձ բնակավայրերի հատուկ օբյեկտների պահպանությունը: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը շրջել է հենակետերում, որտեղ ծառայում են սահմանամերձ այդ շրջանների բնակիչները: Նախարարը կարևորել է բարձր մասնագիտական պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում, անհրաժեշտության դեպքում՝ բնակչությանը առաջին բուժօգնություն ցույց տալու համար: Դավիթ Տոնոյանն այցելել է նաև ապաստարաններ, որոնք նորոգվում են հիմնականում բարեգործների աջակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում