ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը և դաշնակիցները մոտ են Իրանի միջուկային գործարքի վերականգնմանը. պետքարտուղարության պաշտոնյա

ԱՄՆ-ը և դաշնակիցները մոտ են Իրանի միջուկային գործարքի վերականգնմանը. պետքարտուղարության պաշտոնյա

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում, կողմերին անհրաժեշտ կլինի մի քանի շաբաթ՝ վերջնական համաձայնության հասնելու համար: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցչի:

Նրա խոսքով՝ Թեհրանը պետք է կողմնորոշվի՝ պատրա՞ստ է արդյոք ամիսներ տևած բանակցություններից հետո ապամոնտաժել միջուկային արտադրության իր սարքավորումների մեծ մասը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց:

Պետքարտուղարության մեկ այլ պաշտոնյա ևս կանխատեսել է բանակցությունների շուտափույթ ավարտ: «Մենք այժմ գտնվում ենք ճանապարհի վերջնական հատվածում։ Ինչպես արդեն ասել ենք, այդ բանակցությունները չեն կարող հավերժ շարունակվել։ Սա կանխատեսում, սպառնալիք կամ արհեստականորեն սահմանված ժամկետներ չեն: Սա ընդամենը պահանջ է, որը մենք հասցրել ենք Իրանին և «5+1» խմբի բոլոր անդամներին»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

2021 թ. ապրիլից Իրանի միջուկային գործարքի վերականգնման նպատակով  Վիեննայում բանակցությունների ութ փուլ է անցկացվել, որոնք դեռևս հստակ արդյունքներ չեն արձանագրել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում