ՄՄարիամ Մխիթարյան

Լոնդոնը մտադիր է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

Լոնդոնը մտադիր է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը Sky News-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընդլայնել Կրեմլի հետ կապված և պատժամիջոցների ենթակա ակտիվների ու մարդկանց ցանկը: Լոնդոնը Վաշինգտոնի և Բրյուսելի հետ նոր պատժամիջոցներ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում։

Կիրակի ելույթ ունենալով BBC հեռուստաընկերության եթերում՝ Լիզ Թրասն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են թիրախավորել ռուսական ֆինանսական հաստատությունները, էներգետիկ ընկերությունները և ցանկացած ձեռնարկություն ու անհատի, որն աջակցում է Ռուսաստանի կառավարությանը: Նա վստահեցրել է, որ Կրեմլին աջակցող ռուս օլիգարխներին չի հաջողվի թաքնվել:

Արտգործնախարարը ծրագրում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում այցելել նախ Ուկրաինա, ապա՝ Ռուսաստան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում