ՎՎարդուհի Բալյան

«Դուբայ Էքսպո 2020»-ին Վահան Քերոբյանն ընդգծել է Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունները

«Դուբայ Էքսպո 2020»-ին Վահան Քերոբյանն ընդգծել է Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունները

Ազգային օրվա պաշտոնական բացման իմ ելույթում կարևորել եմ աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։ Այդ մասին Expo 2020 Dubai համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի Ազգային օրվա պաշտոնական բացման արարողությանն ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ընդգծել եմ Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի գրավչությունները, առանձնացրել հատկապես տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են առավել գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար։ 

Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարևոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման և  դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից»,-մանրամասնել է նախարարը։

Տեսանյութն՝  այստեղ։

Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 30-ին Expo 2020 Dubai համաշխարհային ցուցահանդեսում նշվում է Հայաստանի ազգային օրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում