ՎՎարդուհի Հարությունյան

Լեհաստանի վարչապետը փետրվարի 1-ին կայցելի Ուկրաինա

Լեհաստանի վարչապետը փետրվարի 1-ին կայցելի Ուկրաինա

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին փետրվարի 1-ին կայցելի Ուկրաինա՝ բանակցելու երկրի ղեկավարության հետ: Այդ մասին Մորավեցկին հայտնել է Facebook-ի իր պաշտոնական էջում։

«Մենք մշտական կապի մեջ ենք Կիևի իշխանությունների հետ։ Երեքշաբթի ես այնտեղ կհանդիպեմ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիգայի հետ: Մեր ընկերները գիտեն, որ կարող են մեզ ապավինել, և որ Եվրոպայում նրանք չունեն իրենց դիրքորոշման ավելի լավ ներկայացուցիչ»,- ընդգծել է Լեհաստանի վարչապետը:

Անդրադառնալով Ուկրաինայի սահմանին ստեղծված իրավիճակին՝ Մորավեցկին նշել է, որ այն դինամիկ կերպով զարգանում է, և պետք է քայլեր ձեռնարկել՝ արյունահեղությունը կանխելու համար:

Նրա պնդմամբ՝ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացումը ցույց է տալիս, թե որքան փխրուն է Եվրոպայում տարիներ շարունակ ձևավորված խաղաղությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում