ՎՎարդուհի Հարությունյան

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը ԱՄՆ-ին մեղադրել է իր սահմանին լարվածություն հրահրելու համար

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը ԱՄՆ-ին մեղադրել է իր սահմանին լարվածություն հրահրելու համար

Վաշինգտոնի կողմից Կիևին նոր զինատեսակներով անդադար զինումը վերջինիս փաստացի հրահրում է Դոնբասի բնակիչների դեմ ուժային արկածախնդրության: Այդ մասին նշված է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանության՝ Facebook-ի պաշտոնական էջում:

«ԱՄՆ իշխանություններն անընդհատ «գովազդում» են Կիևին հարյուրավոր տոննա ռազմական օգնության մատակարարումները՝ միևնույն ժամանակ Ռուսաստանին մեղադրելով Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիա նախապատրաստելու համար»,- նշել է դեսպանատունը։

ՌԴ դեսպանությունը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել՝ «ստիպել Կիևին՝ կատարել Մինսկի պայմանավորվածությունները, այլ ոչ թե աջակցել Ուկրաինայի ռազմատենչությանը և ռուսալեզու բնակչության ուծացման փորձերին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում