ՎՎարդուհի Հարությունյան

Թայվանի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը կարող է հակամարտության պատճառ դառնալ. Վաշինգտոնում Չինաստանի դեսպան

Թայվանի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը կարող է հակամարտության պատճառ դառնալ. Վաշինգտոնում Չինաստանի դեսպան

Թայվանի վարչակազմի՝ անկախության ճանապարհով շարժումը խրախուսելու ԱՄՆ փորձերը կարող են Պեկինի և Վաշինգտոնի միջև զինված հակամարտության սպառնալիք ստեղծել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանը, փոխանցում է Bloomberg-ը:

«Թայվանի հարցը Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև ամենամեծ «վառոդի տակառն» է: Եթե Թայվանի վարչակազմը ԱՄՆ-ի խրախուսմամբ շարունակի անկախության ճանապարհով գնալ, դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը՝ երկու գերերությունները, կներգրավվեն ռազմական հակամարտության մեջ»,- ասել է դիվանագետը:

Գանի խոսքով՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականությունը Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների կարևորագույն հիմքն է։ Նա նշել է, որ վերջերս Թայվանին վերաբերող հարցերում լարվածության աճ է գրանցվել:

«ԱՄՆ-ը մի փոքր հեռանում է իր պարտավորություններից՝ ամրապնդելով կապերը պաշտոնական մակարդակով, դրանք նոր մակարդակի հասցնելով, ավելի շատ նորագույն սպառազինություն, նույնիսկ զինվորականներ ուղարկելով Թայվան»,- ընդգծել է դեսպանը:

Գանը նշել է, որ Թայվանի նեղուցի երկու կողմում էլ չինացիներ են, և Չինաստանը չի պատրաստվում պատերազմել իր հայրենակիցների դեմ, այլ քայլեր է ձեռնարկելու խաղաղ վերամիավորման համար: Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ ԱՄՆ-ի նման քաղաքականության պայմաններում Չինաստանը «պարտավորություն չի ստանձնի՝ հրաժարվելու վերամիավորման այլ ճանապարհներից»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում