ՄՄարիամ Մխիթարյան

Բուխարեստը հրաժարվել է Կիևին տրամադրվող ռազմական օգնությունից

Բուխարեստը հրաժարվել է Կիևին տրամադրվող ռազմական օգնությունից

Բուխարեստը հայտարարել է, որ դիվանագիտորեն աջակցում է Կիևին, սակայն իր զորքը չի ուղարկի Ուկրաինա Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության դեպքում։ Այս մասին այսօր հայտարարել է Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն՝ հավելելով, որ իր երկիրն ընդունում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բոլոր որոշումները, այդ թվում՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցները, հայտնում է EaDaily-ն:

Ռումինիայի ԱԳՆ-ն հույս ունի, որ Ռուսաստանը լրջորեն կընդունի լարվածությունը թուլացնելու առաջարկները։ Ըստ Աուրեսկուի՝ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի փաստաթղթերը լրացնում են միմյանց:

Աուրեսկուն խոստովանել է, որ անհամբեր սպասում են ներկայացված փաստաթղթերին Ռուսաստանի լուրջ և պատասխանատու գնահատականներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում