ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիան բացառում է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումը մոտ ապագայում

Գերմանիան բացառում է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումը մոտ ապագայում

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այս պահին օրակարգում չկա՝ Westdeutsche Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

Ըստ Բերբոքի՝ քանի որ Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին չի քննարկվում, մոտ ապագայում չի սպասվում նաև ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի արևելք։ Նրա խոսքով՝ բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, գիտեն այդ մասին։

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ քննարկման համար այսօր ամենակարևոր թեման Դոնբասում տիրող իրավիճակն է, և ոչ թե ՆԱՏՕ-ի ընդլայնումը:

Ավելի վաղ Բերբոքը կոչ էր արել չշփոթել ՆԱՏՕ-ի տարածքն Ուկրաինայի հետ՝ ռուսական հնարավոր ագրեսիային և ռազմական հետագա էսկալացիային պատասխան միջոցներ ընտրելիս։ Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը համերաշխ է Կիևի հետ, սակայն Ուկրաինան կազմակերպության մաս չէ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում