ԱԱրևիկ Աբելյան

Հայաստանը հանձնառու է ընդլայնել Իսպանիայի հետ հարաբերությունները երկկողմ և բազմակողմ ձևաչափերով. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը հանձնառու է ընդլայնել Իսպանիայի հետ հարաբերությունները երկկողմ և բազմակողմ ձևաչափերով. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ:

«1992 թ․ այս օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։

Այս 3 տասնամյակների ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։ Մեր գործընկերային հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից։

Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը, որն իր նպաստն է բերում երկրի հասարակական կյանքին։

Հայաստանը հանձնառու է ընդլայնել Իսպանիայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով և բարձր է գնահատում Իսպանիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման գործում։

Այս հոբելյանական օրը Իսպանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում