ՄՄարիամ Մխիթարյան

Արևմուտքը Կիևին սադրում է Դոնբասում ուժ կիրառել. Լավրով

Արևմուտքը Կիևին սադրում է Դոնբասում ուժ կիրառել. Լավրով

Արևմուտքը սադրանքներ է փնտրում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում, ձգտում է, որ Կիևը ռազմական գործողություններ իրականացնի Դոնբասում՝ ըստ Inetrfax-ի՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ինձ համար ակնհայտ է. կա՛մ Կիևի ռեժիմին դրդել ռազմական գործողությունների Դոնբասում, կա՛մ այլ կերպ ամբողջությամբ վերացնել մինսկյան պայմանավորվածությունները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Պետդումայում։

ՌԴ արտգործնախարարը համոզված է, որ Կիևից դիվանագետների ընտանիքներին տարհանելու որոշումով «Արևմուտքը, իհարկե, հիստերիա է հրահրում»։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սպառնալիքները վկայում են, որ Արևմուտքը «ռազմական կատաղության» մեջ է: «Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման և կապահովի իր անվտանգությունը ամենահուսալի ձևով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Իր ելույթում արտգործնախարարը նշել է նաև, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է տարբեր տարածաշրջաններում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Լիբանանում, Աֆղանստանում, ճգնաժամային իրավիճակների խաղաղ, քաղաքական, դիվանագիտական ​​կարգավորմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում