ԼԼարա Մանուկյան

ՀՀ կառավարությունը բարեփոխումների ուղղությամբ իր որդեգրած քաղաքականությունը շարունակելու է իրագործել ավելի մեծ նախանձախնդրությամբ. ՀՀ փոխվարչապետ

ՀՀ կառավարությունը բարեփոխումների ուղղությամբ իր որդեգրած քաղաքականությունը շարունակելու է իրագործել ավելի մեծ նախանձախնդրությամբ. ՀՀ փոխվարչապետ
Հրապարակվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը: 180 երկրների շարքում Հայաստանը, կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից, վերջին հինգ տարիների առումով համարվել է հաջողության օրինակ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
 
Փոխվարչապետը նաև հիշեցրել է, որ Հայաստանը 2020 թվականին կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում զգալիորեն աճ էր գրանցել, և 7 միավորով բարելավել էր 2019 թվականի արդյունքը, իսկ 2017 թվականից սկսած՝ Հայաստանը վաստակել է 14 միավոր՝ ընդհանուր թիվը հասցնելով 49-ի:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի կառավարությունը բարեփոխումների ուղղությամբ իր որդեգրած քաղաքականությունը շարունակելու է իրագործել ավելի մեծ նախանձախնդրությամբ՝ հանուն կոռուպցիայից զերծ ու ժողովրդավար հասարակության»,- գրել է Համբարձում Մաթևոսյանը։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում