ԱԱլիս Մելիքսեթյան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Երևանի քաղաքապետի հետ քննարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Երևանի քաղաքապետի հետ քննարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է քաղաքապետին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ ի շահ մայրաքաղաքի բնակիչների բարեկեցության։

Հանդիպման օրակարգը վերաբերել է Երևանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի ու աշխատանքների կենսագործմանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել էր քաղաքապետին վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

May be an image of 3 people and people sitting

Քննարկման առանցքում եղել են նաև «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ծրագրի իրականացմանը, հուշարձան շենքերի պահպանությանը զուգահեռ Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատմանը, ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանն ու մանկապարտեզաշինությանը, ինչպես նաև մայրաքաղաքի մաքրության ապահովման աշխատանքներին վերաբերող հարցեր։

May be an image of 1 person, sitting and standing

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ նման ձևաչափով քննարկումները կկրեն շարունակական բնույթ, իսկ մայրաքաղաքի զարգացման ծրագրերի իրականացումը կգտնվի իր ուշադրության կենտրոնում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում