չնայել Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե բանակցային գործընթացում կորած որ դրույթը վերադարձնելու միջնորդություն է արել Սերժ Սարգսյանը

1988 թվականի համամասնության պահպանության մասին դրույթը Արցախի բանակցային գործընթացի թղթերից անհետացել է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է այն վերականգնելու համար: Առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի օկուպացված տարածքների վերաբերյալ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բանակցային գործընթացում մինչև 2018 թվականը և, ըստ էության, դրանից հետո էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք չի դիտարկվել միայն հայկական տարածք»,- նշեց նա:
Այս համատեքստում վարչապետն անդրադարձավ մի փաստի:
«Հետո այս հանգամանքը՝ Մադրիդյան սկզբունքների այս ազգային համամասնությունների մասին, բանակցային գործընթացից, թղթերից անհետանում է: Եվ ոչ թե Ադրբեջանն է բարձրաձայնում այդ հարցը, այլ ՀՀ-ն՝ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ դիմում է համանախագահներին, միջնորդներին, ասում, որ այդ դրույթը պետք է վերականգնել, անընդունելի է, որ այդ դրույթը չկա: Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը. այն դրույթը, որը ենթադրում է ադրբեջանցիների մասնակցություն ԼՂ կարգավիճակի որոշմանը, Կազանից հետո բանակցային թղթերից դուրս է գալիս, չկա արձանագրված, և այդ դրույթը վերադարձնելու միջնորդություն անում է ոչ թե Ադրբեջանը, պրոբլեմի մասին ահազանգում է ոչ թե Ադրբեջանը, այլ ՀՀ-ն: Ինչո՞ւ: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր, որ ադրբեջանցիները մասնակցեն ԼՂ-ի ճակատագրի որոշմանը: Իհարկե՝ ոչ: Նա ուզում էր, որ վերադարձվի 1988 թվականի համամասնության պահպանության մասին դրույթը, որովհետև 1988 թվականին ԼՂ բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 70 և ավելի տոկոսը եղել է հայկական բնակչություն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ դրա համար է իր նախորդ հարցազրույցում ասել, որ հայկական կողմը երբեք չի վիճարկել ադրբեջանցիների մասնակցության հարցը, որոնք, ըստ բանակցային փաթեթի, պետք է լինեին ԼՂ բնակիչ:
Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ ձևակերպումը ստացել է որպես ժառանգություն:
Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ դրույթը պետք է վերականգնել, քանի որ ցանկացել է համամասնության բուֆերը պահել:









