ՎՎարդուհի Հարությունյան

Հայաստանին հրավիրել ենք մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. Չավուշօղլու

Հայաստանին հրավիրել ենք մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. Չավուշօղլու

Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայի համալսարանում Լատինական Ամերիկայի երկրների դեսպանների հետ հանդիպմանը:

«Մարտի 11-13-ը երկրորդ անգամ անցկացվող դիվանագիտական ֆորումին մասնակցելու են նաև Լատինական Ամերիկայի երկրների ներկայացուցիչները: Աշխարհի բոլոր ծայրերից տարբեր երկրների հրավիրում ենք: Հրավիրել ենք նաև Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին, Եգիպտոսին»,- ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ առայժմ իրենց մասնակցությունը հաստատել են 39 երկրների արտգործնախարարներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում