ՎՎարդուհի Հարությունյան

Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո՝ Զախարովան ի պատասխան Ալիևի հայտարարության

Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո՝ Զախարովան ի պատասխան Ալիևի հայտարարության

Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, Ադրբեջանում դա գիտեն: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնականան ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրեր առաջ արված այն հայտարարությանը, թե Լաչինի միջանացքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, և ադրբեջանական կողմը «կարող է այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա, և ոչ ոք ոչինչ չի կարող ասել»։

«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը տեղակայված է շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա: Տվյալ փաստաթղթի 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո»,- նշեց Զախարովան

Նա հավելեց, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը սահմանել է օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, առաքելությունների ներկայացուցիչների այցելությունների կարգ:

«Կարգը հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին։ Մասնավորապես, նախատեսվում է ռուս խաղաղապահներին նախօրոք և պատշաճ ծանուցել նման այցելությունների մասին»,- ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում