ՎՎարդուհի Հարությունյան

Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների հետագա ամրապնդմանը. Ադամ Շիֆ

Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների հետագա ամրապնդմանը. Ադամ Շիֆ

30 տարի առաջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, և այդ ժամանակից ի վեր մեր գործընկերային հարաբերությունները շարունակաբար ամրապնդվել են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Ի նշանավորումն այս հոբելյանի՝ Կոնգրեսում Ամերիկայի հայ համայնքի անունից ես այսօր պարգևատրվել եմ պետական շքանշանով՝ իմ աշխատանքի համար։ Ես անսահման զգացված եմ այդ հսկայական պատվի համար և անհամբերությամբ սպասում եմ մեր երկու երկրների դիվանագիտական կապերի ամրապնդման կարևոր աշխատանքի շարունակմանը»,- գրել է Շիֆը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆին պարգևատրել է Հայաստանի պետական պարգևով՝ Բարեկամության շքանշանով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում