ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը Ժնևում ՌԴ-ի առաջարկներին գրավոր պատասխաններ չի ներկայացնի

ԱՄՆ-ը Ժնևում ՌԴ-ի առաջարկներին գրավոր պատասխաններ չի ներկայացնի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ուրբաթ Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին գրավոր չի պատասխանի Ռուսաստանի անվտանգության առաջարկներին՝ հայտնում է ТАСС-ը։ Պետդեպարտամենտի ղեկավարը հայտարարությունն արել է չորեքշաբթի Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Բլինքենը նշել է, որ բանակցությունների «լարված շաբաթվա» վերջում ԱՄՆ-ը նախատեսել է «գնահատել իրավիճակը»։ «Անհրաժեշտ է նաև ժամանակ տալ Ռուսաստանից բանակցողներին՝ գնահատելու անցած խորհրդակցությունները։ Այս պահին ես չեմ նախատեսում որևէ փաստաթուղթ ներկայացնել ռուսական կողմին»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել դիվանագիտական ​​համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար այնքան ժամանակ, որքան հնարավոր է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում